Եվրամիության խորհուրդը (ԵՄ) տեղեկացրել է, որ թուրքական կողմի հետ՝ կազմակերպություն մուտք գործելու վերաբերյալ բանակցությունները փակուղի են մտել: Այս մասին խոսվում է խնդրի վերաբերյալ ընդունված բանաձևում:
Փաստաթղթում ընդգծվում է, որ թուրքական կողմն ավելի ու ավելի շատ է հեռանում Եվրամիությունից: Նշվում է, որ Թուրքայի և ԵՄ միջև Մաքսային միության մոդեռնիզացիայի հետագա աշխատանքներ այս պահին չեն նախատեսվում:
«Այդ պատճառով էլ Թուրքայի՝ միություն մուտք գործելու բանակցությունները, փաստացի, մտել են փակուղի»,- ասվում է բանաձևում:
Ըստ փաստաթղթի տեքստի, ԵՄ-ում թուրքական կողմին կոչ են արել միջոցներ ձեռնարկել իրավունքի և ազատության ոլորտում բացասական միտումների դեմ, որոնք առկա են երկրում:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, թե շատ կցանկանար, որ երկիրը Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ դառնա մինչև 2030 թվականը:









































