Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Քլունին, հայտնի է ոչ միայն իր շլացուցիչ գեղեցկությամբ, այլև շքեղ հագուստներով։ Նա հիանալի տեսք ուներ Սարդինիայի օդանավակայանում։ Պարզվել է՝ սիրահարներն Իտալիա են մեկնել ընտանեկան հանգստի։
Ամալ Քլունին կրում էր Talbot Runhof ապրանքանիշի պալացո-տաբատ՝ վառ ծաղկավոր պրինտով, ինչպես նաև ոճային ճերմակ մարզաշապիկ և արևային ակնոց։ Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Ամալի հագուստն արժե 1400 դոլար։
Նշվում է, որ Քլունիների փոքրիկները ևս աչքի են ընկել ոճային հագուստով։ Նրանք կրում էին ջինսե տաբատ և սպիտակ մարզաշապիկ։










































