Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել վերադարձնել Պարթենոնի քանդակները։ Այս մասին հաղորդում է Ekathimerini.com-ը։
Նրա խոսքով՝ այդ քանդակները համաշխարհային մշակութային ժառանգության մի մասն են, սակայն նրանց տեղը Պարթենոնում է։
Նա նաև հավելել է, որ Հունաստանը պահանջում է վերադարձնել արվեստի գործերը, որոնք 19-րդ դարի սկզբին երկրից ապօրինաբար դուրս է տարել բրիտանացի լորդ Էլգինը։









































