Մակեդոնիայի Հանրապետության (ՄՀ) նախագահ Գյորգե Իվանովը հրաժարվել Է ստորագրել պետական անվանումը փոխելու վերաբերյալ համաձայնագիրը: Այդ մասին հունիսի 26-ին հայտնել Է Reuters գործակալությունը:
Նրա տեղեկությունների համաձայն՝ պետության ղեկավարը հայտարարել Է, որ «այդ համաձայնագիրն ստորագրելու լիազորություններ չունի»: Ավելի վաղ Իվանովը խորհրդարանին հորդորել Էր իր նկատմամբ պաշտոնազրկման ընթացակարգ սկսել պետական անվանման հարցում իր դիրքորոշման կապակցությամբ:
Նախագահի նման արձագանքը հետեւել Է ՄՀ-ի վարչապետ Զորան Զաեւի հայտարարությանը, որը նա արել Է «5-րդ ալիք» մակեդոնական հեռուստաալիքին տված հարցազրույցում: Հանրապետության նախարարների կաբինետի ղեկավարը, մասնավոարպես, նշել Է, որ եթե նախագահն արգելափակի Հունաստանի հետ համաձայնագիրը, խորհրդարանական մեծամասնությունը կքննարկի նրա պաշտոնազրկում սկսելու հարցը:
Հունիսի 17-ին Հունաստանի եւ Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարներ Նիկոս Կոտզիասը եւ Նիկոլա Դիմիտրովը համաձայնագիր են ստորագրել, որին համապատասխան, նախկին հարավսլավական հանրապետությունը վերանվանվում Է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:









































