Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

ՊԵԿ-ը Երևանում բացահայտել է կեղծ կոնյակի խոշոր խմբաքանակ

Պետական եկամուտների կոմիտեի հսկողական միջոցառումների շրջանակում օրերս Երևանում կանխվել է կեղծ կոնյակի իրացման հերթական փորձը: Մասնավորապես, օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացի Սերգեյ Դանիելյանը զբաղվում է անհայտ ծագման ալկոհոլային կեղծ խմիչքների  շշալցմամբ և իրացմամբ: Ստացված օպերատիվ տվյալները իրացնելու և խախտումները բացահայտելու նպատակով ՕՀՎ աշխատակիցների կողմից Ս. Դանիելյանին տրվել է այդ ապրանքների մատակարարման նախնական պատվեր: Հետագայում՝ հենց մատակարարման պահին էլ հայտնաբերվել է կոնյակի արտադրությամբ զբաղվող հայտնի գործարաններից մեկի թողարկած ապրանքանիշերի կեղծված՝  շշալցված, արտաքնապես կոնյակի նմանվող անհայտ ծագման ալկոհոլային խմիչքի խոշոր խմբաքանակ: Դրանց ձեռքբերման աղբյուրները և մասնակից անձանց բացահայտելու նպատակով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 16Ա հասցեում գտնվող վաճառասրահում ևս հայտնաբերվել են հանրահայտ տարբեր ապրանքանիշերի կեղծ ալկոհոլային խմիչքի խոշոր խմբաքանակներ, ինչպես նաև դրանց պատրաստման համար անհրաժեշտ հումք, նյութեր, այլ պարագաներ: Պարզվել է նաև, որ նշված հասցեում, բացի անհատ ձեռնարկատեր հանդիսացող Սերգեյ Դանիելյանից, նույնանման գործունեություն են իրականացնում նաև անհատ ձեռնարկատերեր Գոհար և Սիրուն Մուրադյանները: Նրանք խոստովանել և բացատրություն են տվել, որ նախապես տեղյակ են եղել արտադրանքի կեղծ լինելու մասին: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում կազմվել են համապատասխան արձանագրություններ: Նախապատրաստված նյութերով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա, ՊԵԿ  իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության աշխատակիցների հետ համատեղ կատարվել է դեպքի վայրի զննություն, հետազոտման համար վերցվել նմուշներ` փորձաքննության ուղարկելու նպատակով: Պարզվել է, որ օրինախախտ անհատ ձեռնարկատերերի գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ (կեղծ գինի կամ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը),  209-րդ (ակցիզային դրոշմանիշեր և (կամ) դրոշմապիտակներ օտարելը կամ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով ապրանքներ դրոշմավորելը)  հոդվածների հատկանիշներ:

Հետաքննությունը շարունակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում