Հեղինակավոր Bloomberg լրատվական գործակալությունը աշխարհի քարտեզ է հրապարակել, որի վրա Ղրիմը չի պատկանում որևէ պետության՝ գրում է Korrespondent.net-ը:
Գործակալության կայքում «Զարգացող շուկաներն այժմ բախվում են քաղաքական ձեռնոցի հետ. ընրությունների ղեկավարում» վերնագրով հոդված է տեղադրված և բերված է քարտեզ, որտեղ թերակղզին դեղին չէ (ինչպես Ուկրաինան, որտեղ սպասվում են ընտրություններ), սակայն մուգ մոխրագույն էլ չէ (ինչպես Ռուսաստանը, որտեղ ընտրություններն արդեն կայացել են):
Հոդվածում մասնավորապես ասվում է, որ նախագահի պաշտոնում Պյոտոր Պորոշենկոյի վերընտրվելու դեպքում ԱՄՀ-ից (Արժույթի միջազգային հիմնադրամ) նոր տրանշ ստանալու Ուկրաինայի շանսերը կմեծանան:










































