«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատ քաղաքացի» բաց ինստիտուտի հիմնադիր, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի նախաձեռնող և ակտիվ մասնակից Արտակ Սերգոյանը։
– Արտակ, այս օրերին Դուք ակտիվ աշխատանքներ եք տանում Էջմիածնում գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում, ստուգումներ եք անում օրինականության վերաբերյալ։ Ի՞նչ եք հայտնաբերել դրա արդյունքում։
– Քաղաքացիների բողոքի հիման վրա մենք այցելեցինք 3-4 հաստատություն, որտեղ կային կոպիտ խախտումներ։ Եթե քաղաքացու հետ կապել են 25 հազար դրամի պայմանագիր, ապա ամեն ամիս անօրինական 60-70 հազար դրամ գումար են վերցրել։ Մնացածը մեր հետագա քննություններում կպարզեմ, և բոլորը հավաքելով՝ կներկայացնենք իրավապահ մարմիններին, որոնք կզբաղվեն դրանով։ Ես բազմաթիվ անգամ կրկնել եմ՝ դա եղել է ռեկետ։
– Ձեր անունը կապվում է մի մարդու հետ, ով ժամանակին սատարել է Հանրապետական կուսակցությանը և Կարեն Կարապետյանին ու ձերբակալվել է հենց Մանվել Գրիգորյանի հետ նույն օրը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։
– Այն ինչ տեղի ունեցավ Էջմիածնում, կապված էր տարիներ շարունակ Էջմիածնում վախի, բռնապետության ռեժիմի հետ։ Կլինեն Հանրապետական կուսակցությունում, ովքեր անկեղծ կրել են նժդեհյան գաղափարախոսությունը։ Ես շատ ծանոթներ չունեմ կուսակցությունում։ Մենք սատարել ենք Կարեն Կարապետյանի գաղափարները, մարդ, ում ներկայացրին մեզ և մենք Եվրոպայից 207 հոգով այդ ժամանակ եկել էինք այստեղ։ Այդ ժամանակ Կարեն Կարապետյանը Հանրապետական կուսակցությունից չէր։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում :









































