Օհայո նահանգի բնակիչ Ջոն Ուայզը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման իր կնոջը սպանելու համար: Վերջինս տառապել է գլխուղեղի անոթների անևրիզմից: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Դատավճիռը լսելով՝ 68-ամյա Ուայզը շնորհակալություն է հայտնել դատարանին որոշման համար և ներողություն խնդրել իր մտերիմներից արարքի համար: Դատախազի օգնական Բրայան Լոպրինցի խոսքով՝ չնայած ամբաստանյալը ցանկացել է այդ կերպ վերջ տալ կնոջ տառապանքներին, սակայն նրա արարքը սխալ է եղել:
Ուայզի փաստաբանը հայտնել է, որ պաշտպանյալի համար Օհայոյի նահանգապետի կողմից կձգտի հասնել ներման:
Ուայզը կրակել էր կնոջ՝ Բարբարայի վրա, ում հետ համատեղ ապրել էր 45 տարի: Դեպքը տեղի էր ունեցել 2012-ի օգոստոսի 4-ին: Այդ օրը նա մտել էր նահանգի Ակրոն քաղաքի հիվանդանոցի սենյակ, համբուրել Բարբարային ու կրակել ատրճանակով:







































