Ամռանը թարմ մրգահյութերը, հատապտղային թխուկները, աղցանները, անկասկած, ավելի համեղ և օգտակար են թվում, սակայն բազմազանությամբ հանդերձ դժվար է որակյալ և համեղ միրգ կամ բանջարեղեն ընտրել:
Adme.ru-ն խորհուրդ է տալիս, թե ինչպես պետք է որակյալ լոլիկ ընտրել: Շատերը համարում են, որ ճյուղի վրա լոլիկը ավելի թարմ է, և գնելիս ընտրում են դրանք:

Իրականում լոլիկին ամուր կպած ճյուղը վկայում է ոչ թե նրա թարմության, այլ չհասունացած լինելու մասին. ճյուղի վրայից հասած լոլիկը ինքնըստինքյան պոկվում ընկնում է: Ճյուղերին դեռևս կառչած չհասունացած լոլիկի մեջ քիչ են վիտամինները:
Լոլիկի գույնը պիտի հավասարաչափ լինի, միատեսակ և խիտ, առանց կանաչավուն հատվածների, որակյալ լոլիկը պիտի հաճելի բույր ունենա:

Նիտրատներով հագեցած լոլիկները հեշտ է տարբերել. դրանք ձիգ են, բայց ամուր չեն. եթե մատով սեղմենք, հետք կմնա:
Որակյալ լոլիկը շոշափելիս պետք է փափուկ լինի:









































