Չինաստանի հյուսիս-արևմուտքում` Չանցզի-Հուեյսկի ինքնավար շրջանում գտնվող հանքում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով 21 հանքափոր է զոհվել, ևս մեկը վիրավորվել է: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Նշվում է, որ այս տարվա հունիսին հանքահորը պետք է փակվեր` պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու համար: Սակայն դա չի արվել:
Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը` «Բայանգոու» հանքահորում: Այդ պահին գետնի տակ 34 մարդ է գտնվել: Նրանցից 12-ին հաջողվել է այնտեղից դուրս գալ:









































