Գերմանիայի ֆուտբոլային միությունը և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել են, թե որտեղ են հանգրվանելու 2 երկրների ազգային հավաքականները 2014 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ:
Գերմանական ֆուտբոլային պատվիրակությունը կհանգրվանի Բահիայի ափին, որը Պորտո Սեգուրոյից գտնվում է 19 կմ հեռավորության վրա: Այդ մարզաբազան ներկա պահին գտնվում է կառուցման փուլում: Ընտրանու անձնակազմը Բրազիլիա կմեկնի հունիսի 7-ին:
Ինչ վերաբերում է Իտալիայի ֆուտբոլային պատվիրակությանը, ապա այն կուղևորվի Մանգարատիբա, որը գտնվում է Ռիո-դե-Ժանեյրոյի կազմում: Իտալացիները մրցաշարի անցկացման վայր կմեկնեն հունիսի 5-ին: «Սկուադրա Աձուրա»-ն «Մունդիալ-2014»-ում իր առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 14-ին` մրցելով Անգլիայի ընտրանու դեմ:
Լուսանկարում` այն մարզաբազան, որտեղ հանգրվանելու է Գերմանիայի ֆուտբոլային պատվիրակությունը:




































