Friday, 19 06 2026
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն

Ծառուկյանը դեմ է պարտադիր բաղադրիչի կիրառմանը

ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԱԺ պատգամավոր՝ Տ. Ուրիխանյանը հանդես է եկել պարզաբանմամբ՝, որում նշել է «Հավանաբար որոշ շրջանակների մատուցմամբ, մի շարք լրատվամիջոցներ տիրաժավորում են հետևյալ հարցը, թե արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի աշխատակիցների փոխարեն վճարել պարտադիր կուտակային կենսաթոշակի 5%-ը:

Դրա վերաբերյալ ցանկանում եմ ներակայացնել հետևյալ պարզաբանումը.

Վստահաբար, մենք գործ ունենք ակնհայտ արհեստական հարցադրման հետ: Այն քաղաքական ուժը, որը ներկայացնում եմ ես և որը ղեկավարում է Գագիկ Ծառուկյանը, միանշանակ դեմ է պարտադիր բաղադրիչի կիրառմանը՝ համարելով, որ ներկա սոցիալ-տնտեսական իրականության պայմաներում դա ուղղակի անթույլատրելի է, քանզի հանուն տասնամյակներ անց խիստ մշուշոտ և հենց այսօր որևէ հստակ երաշխիքներով չամրագրված բարեկեցության գաղափարի, է ՛լ ավելի է վատանալու մարդկանց այսօրվա ու նաև վաղվա իրական կյանքը:

Այս դեպքում արդեն էական չէ, որ որոշ խոշոր գործարարներ, կամավոր կամ ոչ համաձայնել են վճարել:

Այն, որ գործարարները պատրաստակամություն են հայտնել իրենք վճարել իրենց աշխատողների կուտակային պարտադիր վճարները, ապա այստեղ մենք գործ ունենք իրապես խորքային վտանգների հետ: Աներկբա է այն տեսակետը, որ այստեղ գործ ունենք Կառավարության կողմից բիզնեսի վրա ուղղակի և բացահայտ ճնշման փաստի հետ: Օրենքը հստակ սահմանում է, թե ով և որքան պետք է վճարի հունվարի 1-ից: Կարծում եմ, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ սա ընդամենը լինելու է խիստ կարճաժամկետ ակցիա, բողոքի արդարացի ալիքը մեղմելու կամ մարելու նպատակով:

Բնականաբար, այս դեպքում տրամաբանորեն առաջանում է երկու հստակ հարց:

Առաջինը՝ ո՞վ է վճարելու պետական համակարգում աշխատողների գումարները: Եվ պետք չէ զբաղվել փարիսեցիությամբ, քանզի բոլորիս համար էլ ակնհայտ է, որ այդ գումարները վճարելու են բացառապես երիտասարդ մասնագետները և ուրիշ ոչ ոք:

Եվ երկրորդ՝ եթե մի քանի խոշոր գործարար պաթետիկ տոնով պատրաստակամություն են հայտնում իրենց վրա վերցնել այդ բեռը, ի՞նչ են անելու հազարավոր փոքր ու միջին գործարարները: Չէ՞ որ հենց այս կառավարության սխալ տնտեսական քաղաքականության արդյունքում դրանց մեծամասնությունն այսօր գտնվում է ծանրագույն վիճակում՝ կքած պարտքերի ու վարկերի տակ։

«Բարգավաճ Հայաստանը» ժողովրդի հետ մշտապես եղել է անկեղծ ու ազնիվ։ Ու մենք անելու ենք հնարավորը՝ այս համակարգի ներդրումը կասեցնելու համար, այլ ոչ թե գնալու ենք քայլերի, որոնց նպատակը կարճաժամկետ ակցիաներով հարյուր հազարավոր երիտասարդների արդար ընդվզումը մեղմելը և այնուհետև նույն այդ երիտասարդներին փաստի առաջ կանգնեցնելն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում