Monday, 29 04 2024
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով
Գավառի 100-ամյա բնակչուհի Աստղիկ Բաբայանը պարգևատրվել է համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալով
Ալմաթիում Երևանի ու Բաքվի միջև սպասվող բանակցություններում Աստանան միջնորդ չէ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Կատար
19:40
Քենիայում 42 մարդ է զոհվել ամբարտակի ճեղքման հետևանքով
19:30
Նեպալը մտադիր է ԱԹՍ-ներ օգտագործել Էվերեստից աղբը հեռացնելու համար
19:20
Իսպանիայի վարչապետը որոշել է մնալ իր պաշտոնում` չնայած կնոջ նկատմամբ հետաքննությանը
19:10
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև գործընթացի ավարտը. ԱՆ
ՊԵԿ պատվիրակությունն Ուզբեկստանում է

Արմավիրում պահանջում են քաղաքապետի հրաժարականը. Ռուստամ Գասպարյանը՝ քաղաքապետի պաշտոնի հավակնորդ

Վերջին օրերին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում պարբերաբար հանրահավաքներ են կազմակերպվում քաղաքապետի հրաժարականի պահանջով։ Հանրահավաքները մեծ չեն՝ 40-50 հոգի երիտասարդներ հավաքվում են և բարձրաձայնում, որ քաղաքապետը պետք է հեռանա նոր իրողությունների պայմաններում։

«Մեր ակցիաների հիմնական նպատակն այն է, որ մեր քաղաքապետը հրաժարական տա։ Նա 16 տարի է՝ քաղաքապետ է և անտեսում է մեր սիրելի քաղաքը, մեր ժողովրդին։ Նա քաղաքը վերածել է ավերակների։ Չունենք լուսավորություն, չունենք նորմալ ճանապարհներ, աղբահանության խնդիր կա։ Մենակ շուկաներ ունենք, որոնք իրեն են պատկանում, ունենք խանութներ, որոնք իրենն են։ Քաղաքում մանկապարտեզներ չունենք նորմալ, մանկապարտեզները մինչև հիմա փայտով են ջեռուցվում։ Բա էդ քաղաքապետն իրավունք ունի՞ մնալու ու պաշտոնավարելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի հրաժարականը պահանջող «Արմավիր» նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ իրենց ակցիաները միանշանակ իրենց հետևանքն ունենալու են, և քաղաքապետը հրաժարական է տալու, քանի որ արմավիրցիները հոգնել ու զզվել են այս քաղաքապետից։

Մեր դիտարկմանը, թե ակցիաներն այնքան էլ բազմամարդ չեն, Դավիթը նկատեց. «Որովհետև մարդկանց մեջ կա վախի մթնոլորտ։ Մասնակիցներին ճնշում են, գալիս, պտտվում են, տեսնում են՝ ակցիայի մասնակիցներից ում որ ճանաչում են, կանչում են և ճնշում, համոզում են, խնդրում են չմասնակցել այդ ակցիաներին»։

Արմավիրի ՀՀԿ-ական երկարակյաց քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, սակայն, ոչ մի կերպ չի ցանկանում հեռանալ զբաղեցրած պաշտոնից՝ հայտարարելով, որ ինքը ընտրված քաղաքապետ է, և անկախ նոր իրողություններից, նոր իշխանություններից՝ ինքը մնալու է։
Ռուբեն Խլղաթյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չցանկացավ ասել, թե ովքեր են իր հրաժարականը պահանջողները, ով է կանգնած դրա հետևում, և պատրաստվո՞ւմ է արդյոք հրաժարական տալ, թե՞ ոչ։ Նա հայտարարեց, որ երկուշաբթի ծավալուն հարցազրույց է տալու և պատասխանելու է բոլոր հարցերին։ «Իսկ հիմա ձեր ոչ մի հարցին չեմ պատասխանելու։ Ցտեսություն ձեզ»,- ասաց և անջատեց հեռախոսը։

Նշենք, որ մեզ հասած տեղեկություններով՝ Արմավիրի քաղաքապետի հրաժարականի հետևում կանգնած է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, քանի որ նա վաղուց աչք ունի քաղաքապետի պաշտոնի վրա։ Արմավիրի քաղաքապետի պաշտոնը Ռուստամ Գասպարյանին խոստացել էր նաև Սերժ Սարգսյանը։ Ճիշտ է, վերջինս օբյեկտիվ պատճառներով չհասցրեց իր խոստումն իրականություն դարձնել, բայց Գասպարյանը, օգտվելով ստեղծված իրավիճակից, որոշել է իր ցանկությունները իրականություն դարձնել։

Ռուստամ Գասպարյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքեց իր անվան հետ կապվող լուրերը։ Նրա խոսքով՝ քաղաքապետի հրաժարականի ակցիաները իր անվան հետ են կապվում թերևս միայն այն պատճառով, որ բողոքող մարդկանց շտաբը գտնվում է իր գրասենյակի կողքը։ «Ես դրա հետ կապված ոչ մի բան չգիտեմ։ Ես կապ չունեմ էդ ակցիաների հետ ու չգիտեմ, թե ինչպես են ձեզ նման լուրեր հասել»,- ասաց Գասպարյանը։
Իսկ չե՞ք հավակնում քաղաքապետի պաշտոնին՝ հարցրինք: «Չէ, նման մտադրություն չունեմ ես։ Էսօր տեսանք, որ երիտասարդներ են կազմակերպիչները։ Մենք տեսանք, որ այսօր երիտասարդները մեր երկրում լուրջ փոփոխություններ իրականացրին։ Մեզ մոտ էլ՝ Արմավիրում, տղաները ոգևորվել են, իրենք էլ են ուզում բան փոխել»,- ասաց Գասպարյանը:

Նա հավելեց. «Գիտեք, ժողովուրդը փոփոխություն է ուզում։ Մարդիկ երկար տարիներ աշխատել են, ժողովրդին հոգնեցրել են։ Հիմա նոր երկիր է, նոր անկախության սերունդ, որը ուրիշ ձև է պատկերացնում ամեն ինչ, դրա համար էլ փոփոխություն են ուզում։ Բայց ես կապ չունեմ։ Ուղղակի երևի իմ գրասենյակի կողքն են հավաքվում, իրենց շտաբը իմ սենյակի կողքն է, դրա համար են ինձ հետ կապում»,- եզրափակեց Գասպարյանը։

Քաղաքապետի հրաժարականը պահանջողներից Դավիթը ևս նշեց, որ Ռուստամ Գասպարյանը իրենց հետ կապ չունի։ Ակցիաները ինքնաբուխ են, ղեկավարվում են «Արմավիր» նախաձեռնող խմբի կողմից։ «Մենք պայքարում ենք արդարության համար։ Տենց բան չկա, թե Ռուստամ Գասպարյանն է ուզում քաղաքապետ դառնալ։ Մենք հիմա էլ չունենք մեր քաղաքապետի թեկնածուն, բայց մեր քաղաքը ունենալու է նոր քաղաքապետ, որը լինելու է ժողովրդի կողմից ընդունված։ Ներկա պահին ոչ Ռուստամ Գասպարյանը կարող է քաղաքապետ լինել, ոչ էլ մյուսը։ Մեր քայլերը մենք անում ենք ժողովրդի հետ, ժողովրդի համար»,- եզրափակեց Դավիթ Հովհաննիսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում