Ռիո դե Ժանեյրո նահանգում հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է երեք մարդ, տարհանվել է ավելի քան 8000-ը՝ հաղորդում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը:
Նովա Իգուասու և Ժապերի քաղաքներում, որտեղ հավաքվել է տուժածների մեծ մասը, հայտարարվել է արտակարգ դրություն: Ինտեգրման նախարարության որոշման համաձայն՝ տարհանված մարդկանց կտրամադրվի ժամանակավոր աշխատանք: Այն բնակիչները, որոնց տները հեղեղվել են, կստանան ժամանակավոր կացարաններ:
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսեֆը հեռախոսազրույց է ունեցել Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Սերժիո Կաբրալի հետ, առաջարկել է օգնություն և իր զորակցությունը հայտնել նահանգի բնակիչներին:
Պրոֆիլակտիկ աշխատանքների համար դաշնային կառավարությունը կհատկացնի 2 միլիարդ 300 միլիոն ռեալ:









































