Սիրիայի ընդդիմությանը հատկացվող ամերիկյան օգնության ծավալը կազմում է շուրջ 260 միլիոն դոլար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ԱՄՆ պետդեպարտամենտին:
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ խոսքը ոչ թե զենքի, այլ համազգեստի մատակարարումների մասին է: Օգնությունը ստացողների թվում է Սիրիայի ընդդիմության Գերագույն ռազմական խորհուրդը:
Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական զորքերի և զինված ընդդիմության միջև հակամարտությունը շարունակվում է 2011թ. մարտից: ՄԱԿ-ի տվյալներով՝ այս ընթացքում զոհվել է ավելի քան 100 հազար մարդ:









































