McDonald’s-ի հաճախորդը, ստանալով կարտոֆիլ-ֆրիի ոչ այնքան տաք չափաբաժին, այնքան է վշտացել, որ արագ սննդի ռեստորան է վերադարձել կացնով` հաղորդում է fedpost-ը:
26-ամյա տղամարդու խոսքերով` ինքը դժգոհ է մնացել նրանից, թե ինչպես են իր բողոքին, որ կարտոֆիլ-ֆրին սառն է, արձագանքել Փարիզի հյուսիսային արվարձանում տեղակայված McDonald’s-ի աշխատակիցները::
Արդյունքում նա իր բեռնատարից հանել է կացինը, վերադարձել է ռեստորան, կոտրել մի քանի պատուհան, որից հետո կացինը նետել է սարսափած հաճախորդների ուղղությամբ: Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամը 2.00-ին:
Կատարվածի հետևանքով վանսվածքներ է ստացել հարձակում գործած տղամարդը և ռեստորանի աշխատակիցներից մեկը: Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն:









































