Արգենտինացի լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնան կարող է աշխատանքի անցնել Անգլիայում:
Արգենտինական Clarin պարբերականի փոխանցմամբ՝ «Տոտենհեմ»-ն ի դեմս Մարադոնայի տեսնում է արժանի փոխարինող ներկայիս մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշին:
53-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է ԱՄԷ-ի «Ալ-Վասլ» ակումբը: Մարադոնայի մարզչական կարիերայի ամենամեծ հաջողությունը համարվում է Արգենտինայի հավաքականի ելքը «Մունդիալ-2010»-ի քառորդ եզրափակիչ:








































