Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Որտեղ է թաղված ԽՍՀՄ-ի «գլուխը»

ՌԴ Պետդումայի վերին պալատի՝ Դաշնային ժողովի առաջ Պուտինի ամենամյա ուղերձը անցավ խորհրդային լավագույն ավանդույթների և ձևի ու բովանդակության շրջանակներում: Պատահական չէ, որ ուղերձի կապակցությամբ ռուսական սոցցանցերում հաճախ հնչող հարցերից է, թե ով է հիմա Պուտինը՝ Բրեժնև, թե՞ Չեռնենկո:

Մինչ ռուսները կկողմնորոշվեն, թե ով է Պուտինը, մեզ անհրաժեշտ է կողմնորոշվել ակնհայտորեն հասունացող սառը պատերազմի նոր ժամանակաշրջանում: Այդ ժամանակաշրջանը աչքի չի ընկնի սպառազինությունների մրցավազքով: Ռուսաստանը դրա ուժը չունի, իսկ քանի որ Ռուսաստանն այդ ուժը չունի, Արևմուտքն էլ առանձնապես զարկ չի տա, առավել ևս, որ գտնվում է ճգնաժամային վիճակում, մեծ ծախսեր է կատարում Աֆղանստանում և ինքնին, առանց Ռուսաստանի էլ կատարելագործում է իր ռազմական տեխնոլոգիաները: Այդ տեխնոլոգիաները կատարելագործվում են այնքան, որ ռազմական գործողություններում հնարավորինս նվազեցնում են մարդկային մասնակցության անհրաժեշտությունը:

Ներկայիս սառը պատերազմն ունենալու է միանգամայն այլ բնույթ: Ամեն մեկը վերցնելու է իրենը՝ սկզբի համար: Եվ մենք այսօր ականատես ենք լինում դրան հայ-ռուսական հարաբերություններ ասվածի տեսքով: Այսինքն՝ Արևմուտքը փորձելու է ամրապնդվել իր դիրքերում, որտեղ որ բավական մեծ շանսեր ունի թույլ չտալու Ռուսաստանի առաջխաղացում, Ռուսաստանն էլ փորձելու է իր դիրքերում ամրապնդվել: Ամեն մեկը այս գործն իրացնելիս իր ունեցածն է օգտագործելու՝ ամրապնդելու իր ռեսուրսները, տեխնոլոգիաները, արժեքներն ու մտածողությունը:

Հայաստանը գտնվում է ռուսական դիրքերում, և այստեղ սառը պատերազմի տրամաբանությունը հուշում է, որ առաջիկայում Ռուսաստանը փորձելու է Հայաստանում իր ազդեցությունը ամրապնդել հենց իրեն բնորոշ, իրեն հատուկ տեխնոլոգիաներով, արժեքներով, առկա ռեսուրսներով, որոնք առավելապես ռեպրեսիվ բնույթի են, զուրկ են ստեղծագործական սկզբից, ինքնին չեն ենթադրում ստեղծագործական բաղադրիչ, եթե, իհարկե, այս ստեղծագործականությունը միտված չէ «ցարի» փառաբանմանը կամ «ժողովուրդների բարեկամության» գովերգմանը, տվյալ դեպքում՝ «Ռուսաստանի ազատարարության» տրամաբանությամբ:

Երբ խոսք է գնում այն մասին, որ Պուտինը վերականգնում է Խորհրդային Միությունը, պետք է նկատի ունենալ առաջին հերթին հենց սա՝ աշխարհի հետ սառը պատերազմի տրամաբանությամբ խոսելու նրա գործողությունները, որոնք զուտ ֆորմայի առումով ամենևին պարտադիր չէ, որ ԽՍՀՄ հիշեցնեն: ԽՍՀՄ-ը հիշեցնում է տրամաբանությունը, որ հաղորդվում է Արևմուտքի հետ հարաբերությանը և այդ համատեքստում հետխորհրդային հանրապետությունների հետ Ռուսաստանի հարաբերություններին:

Այստեղ է թաքնված ԽՍՀՄ-ի գլուխը, թեև վաղուց արդեն իրականում ամեն ինչ բավական բացահայտ է, իսկ եթե չէր, ապա բացահայտ դարձավ Պետդումայի առաջ Պուտինի ուղերձից, օգտագործած բառերից և համեմատություններից: Դրանցում ակնհայտորեն գերակշռում էր աշխարհում «սևի ու սպիտակի» բաժանարար գծեր անցկացնելու մոտեցումը:

Հետևաբար ԽՍՀՄ վերականգնման փորձերին դիմակայելու հարցում սեփական գործողություններն ու մոտեցումները պետք է պլանավորել ոչ թե ֆորմաներից և ֆորմատներից ելնելով, ինչը ակնհայտորեն կտանի շեղ ճանապարհով, այլ ելնելով աշխարհաքաղաքական գործընթացներին Մոսկվայից հաղորդվող տրամաբանությունից, եթե ուզում ենք, որ բոլոր ճանապարհները ապագա տանեն, ոչ թե հետ՝ դեպի ԽՍՀՄ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում