Ճապոնիայի հիերոգլիֆային գրագիտության ստուգման ասոցիացիան անցնող տարվա խորհրդանիշ է ընտրել «շրջան» հիերոգլիֆը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հավակնորդ հիերոգլիֆներով իրենց բացիկներն ուղարկած 170 հազար մարդկանցից 9000-ը նշել են հենց այդ նշանը: Այն մտնում է «Օլիմպիադա» բառի մեջ, որը հիերոգլիֆներով գրելու դեպքում ստանում է «5 օղակի» տեսք:
Մասնակիցների մեծամասնության կարծիքով՝ Տոկիոյի հաղթանակը՝ որպես 2020-ի ամառային Օլիմպիական խաղերի անցկացման թեկնածու-քաղաք, դարձել է անցնող տարվա գլխավոր իրադարձությունը:
Անցած տարի խորհրդանիշ էր ընտրվել «ոսկի» հիերոգլիֆը՝ ի պատիվ լոնդոնյան Օլիմպիադայում ճապոնական թիմի հաղթանակի և Բժշկության ու ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակի նվաճման:
Այս տարի առաջին անգամ ասոցիացիան սկսել է ընդունել բացիկներ նաև արտերկրից՝ Չինաստանից, Վիետնամից և Թայվանից:








































