Ռոբին վան Պերսիի տրանսֆերի շուրջ շարունակում են լուրեր շրջանառվել:
Ավելի վաղ եղած տեղեկությունների համաձայն` հոլնադացին կարող էր փոխել ակումբային գրանցումը` շարունակելով կարիերան կատալոնական «Բարսելոնա»-ում: Ընդ որում, ֆուտբոլիստը դեմ չէ նման տեղափոխությանը:
Այժմ SportDirectNews-ը հայտնում է, որ հարձակվողի ծառայություններով է հետաքրքրված նաև Մյունխենի «Բավարիա»-ն: Այլ մանրամասներ չեն հրապարակվում:
.






































