Այսօր Էջմիածնում «Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ» ՀԿ-ն կազմակերպել է հանրահավաք՝ պահանջելու Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի՝ ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդու հրաժարականը և նշանակել Էջմիածնի քաղաքապետի արտահերթ ընտրություններ։
Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջելուց անմասն չմնաց նաև նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ): Նա նախկին ՀՀԿ-ական է, այժմ «Ծառուկյան» դաշինքի համակիր է: Ինքը հավաքվածների մեջ տեսավ հպարտ էջմիածնեցիների, մեկ ամիս առաջ «չունեինք այդ»: Ասաց`սպասում էին, երբ կգա այդ օրը`Մանվել Գրիգորյանին «այդ խունտային դուրս շպրտելու» օրը Էջմիածնից:
Հակոբ Հակոբյանն ասում է, որ հավաքվածները այսօր դրել են այն պահանջը, որն ինքը 15 տարի է դնում`ազատագրել Էջմիածինը: