ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը Twitter-ի իր էջում գրել է.« ՀՀ Նախագահի հանդիպում Թուրքիայի արտգործնախարարի հետ վերջինիս երևանյան այցի ընթացքում պլանավորված չէ և տեղի չի ունենալու»:
Հիշեցնենք, որ վաղը՝ դեկտեմբերի 12-ին Երևանում տեղի կունենա Սևծովյան Տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 29րդ նստաշրջանը, որին կմասնակցի նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Նիստի ընթացքում կամփոփվեն կազմակերպությանում Հայաստանի վեցամսյա նախագահության արդյունքները:








































