Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2015թ., հրաժարվել է ակումբի հետ բանակցել նոր համաձայնագրի շուրջ: Այդ մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Կարմիր սատանաներ»-ը մտադիր են Ռունիին առաջարկել 4 տարվա պայմանագիր, բայց ֆուտբոլիստի ներկայացուցիչները նույնիսկ չեն ցանկանում լսել նոր պայմանագրի մասին:
Հիշեցնենք, որ Ռունիի ծառայություններով ավելի վաղ հետաքրքրվում էր Լոնդոնի «Չելսի»-ն:








































