Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ն արտագնա խաղում 0:2 հաշվով առավելության է հասել «Կոպենհագեն»-ի նկատմամբ:
«Արքայական ակումբ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն, վնասվածքից ապաքինվելուց հետո վերադառնալով խաղադաշտ, դարձել է գոլի հեղինակ՝ խմբային փուլում խփած գոլերի թվով գերազանցելով «Միլան»-ի նախկին հարձակվող Ֆիլիպո Ինձագիի ռեկորդը (Ռոնալդուն խփել է 9 գոլ՝ Ինձագիի 8 գոլերի դիմաց):
«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է պորտուգալացի հարձակվողի հերթական հաջողությունը:
«Կարծում եմ՝ Ինձագին դժգոհ է Ռոնալդուի ռեկորդից: Նա շատ հզոր հարձակվող էր և գերազանց էր խաղում տուգանային հրապարակի մատույցներում: Բայց Ռոնալդուն հրաշալի խաղացող է, ով կարող է գոլ խփել բոլոր դիրքերից»,- հայտարարել է Անչելոտին:








































