Վիեննայի համալարանի աշխատակիցների տվյալներով՝ նախաճաշին մրգահյութի օգտագործումը էականորեն մեծացնում է ավելորդ քաշի առաջացման կամ ճարպակալման ռիսկը երեխաների մոտ: Այդ մասին գրում է newsyou.info-ն:
Հետազոտության մասնակիցները, ովքեր առավոտյան մրգահյութ են խմել, 1,5 անգամ ավելի հաճախ են տառապել ավելորդ քաշի առկայությունից, քան նրանք, ովքեր առավոտյան հյութ չեն խմել:
![]()
Հետազոտությանը մասնակցել են 650 երեխաներ: Առավոտյան մրգահյութի օգտագործումը ակնհայտորեն ավելացրել է ավելորդ քաշի և ճարպակալման հավանականությունը: Նրանք, ովքեր առավոտյան նախաճաշից հետո ջուր են խմել, 40%-ով ավելի հազվադեպ են ունեցել ավելորդ քաշ:
Մասնագետների կարծիքով՝ պատճառն այն է, որ մրգահյութերը մեծ քանակությամբ շաքար և կալորիականություն ունեն:









































