Կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց 2018թ. ապրիլի 12-ի «Արմավիրի մարզի Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲ ընկերության հարյուր տոկոս ՀՀ սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ դա պայմանավորված է առողջապահության բնագավառում նոր քաղաքականության և մոտեցումների արդյունքում ընկերությունը հավատարմագրային կառավարման հանձնելու աննպատակահարմարությամբ:
«Դրա փոխարեն մշակվելու են առավել արդյունավետ մեխանիզմներ՝ ուղղված մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը»,- ասաց Թորոսյանը:









































