Միացյալ ազգերի կազմակերպության ներկայացուցիչներն առաջարկել են սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման «Ժնև-2» վեհաժողովը տեղափոխել Մոնտրե շվեյցարական քաղաք: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը:
Նրանց խոսքերով՝ «Ժնևյան լճի մյուս ափին գներն ավելի ցածր են, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ վեհաժողով անցկացնել»:
Ենթադրվում է, որ վեհաժողովը կսկսվի 2014-ի հունվարի 22-ին, սակայն դրա մասնակիցների ամբողջական կազմը նախկինի նման դեռ որոշված չէ:








































