Արդեն երկրորդ հայտնի եվրոպական քաղաքական գործիչը Սոչիի Օլիմպիադան բոյկոտելու մտադրություն է հայտնել: Բացի Գերմանիայի նախագահ Յոհախիմ Գաուկից, Ռուսաստան հրաժարվել է մեկնել նաև Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վիվիան Ռեդինգը:
Այս որոշման մասին քաղաքական գործիչը հայտնել է իր միկրոբլոգում: Նա պնդում է, որ չի կարող այլ կերպ վարվել, քանի դեռ Ռուսաստանում սահմանափակված են սեռական փոքրամասնությունների իրավունքները:
Սակայն պարզ չէ` արդյոք Ռեդինգը պատրաստվո՞ւմ էր Սոչի մեկնել, արդյոք նրա անունը եղե՞լ է հրավիրվածների ցուցակում:
Ռեդինգը 3 երեխաների մայր է, նա ամուսնալուծված է:









































