Այլևս ՀՀ արտաքին հարաբերություններում Հայաստանի պետական շահն է լինելու առաջնահերթություն, նախկինում այդ հարցերում խնդիրներ են եղել: Այս մասին, այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նորանշանակ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը:
«Մենք միշտ հայտարարել ենք, որ ՀՀ արտաքին քաղաքական հարաբերություններում վեկտորների շեշտակի փոփոխություն տեղի չի ունենալու, սակայն դա չի նշանակում, որ չեն եղել խնդիրներ, որոնք պետք է լուծվեն»,-ընդգծեց նա:









































