Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի «Ստյաուա»-ի դեմ հանդիպումից առաջ նշել է, որ թիմը պատրաստվում է առաջին հորիզոնականը զբաղեցնել E խմբում:
«Ես կարծում եմ, որ «Չելսի»-ն խմբի լավագույն թիմն է, ու մենք վաղը պետք է ապացուցենք դա` գրավելով առաջին տեղը: Մեր խմբում հանդես են գալիս 4 շատ լավ թիմեր:
«Ստյաուա»-ի կազմում կան մի քանի հիանալի ֆուտբոլիստներ, որոնց նկատմամբ պետք է զգույշ լինենք: Մենք գիտենք, թե որքան կարևոր է այս խաղը: Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում մեր գլխավոր նպատակը խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնելն է»,- ասել է պորտուգալացի մասնագետը:






































