Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ՝ քննարկելու Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:
Կառավարության ծրագիրը քվեարկության արդյունքում ընդունվեց 62 կողմ, 39 դեմ ձայներով:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծրագրի ընդունման կապակցությամբ և հույս հայտնեց, որ վարչապետի ելույթում հնչած և ծրագրի դրույթները իրականություն կդառնան:
Մանրամասները՝ տեսանյութում:









































