Saturday, 06 06 2026
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի

Հրաչյա Ռոստոմյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը հանրապետությունում սեյսմիկ իրավիճակի նկատմամբ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը հունիսի 7-ին աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Վանաձոր քաղաքում գտնվող Լոռու մարզի մարզպետարանում: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հունիսի 6-ին Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք գրանցված երկրաշարժի և դրանից հետո արձանագրված հետցնցումների արդյունքում ստեղծված իրավիճակն ու արձագանքման հիմնախնդիրները:

Նախարարն անդրադարձավ այն առաջադրանքներին, որոնք ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ահազանգը ստանալուն պես հանձնարարել էր իրականացնել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու, Շիրակի, Տավուշի և Կոտայքի մարզային փրկարարական վարչություններին հանձնարարվել է համապատասխան համայնքների ղեկավարների հետ հսկողություն սահմանել սողանքային երևույթների նկատմամբ, հատկապես հետևել ՀՀ Շիրակի մարզի Առափի, ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ, ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքներում տեղադրված էքստենզոմետրերի ցուցիչներին և ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի տարածքում երկաթգծին սպառնացող տեղամասում տեղադրված չափիչ սարքերի տվյալներին:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենին տրվել է հանձնարարական՝ ակտիվացնել սեյսմիկ դիտացանցը և ուժեղացնել հսկողությունը հանրապետությունում սեյսմիկ իրավիճակի նկատմամբ պարբերաբար, անհրաժեշտության դեպքում՝ անմիջապես ներկայացնել տեղեկատվություն սեյսմիկ իրադրության վերաբերյալ:

ՀՀ ԱԻ նախարարը ևս մեկ անգամ հանձնարարեց Լոռու մարզային փրկարարական վարչությանը հանրության շրջանում խուճապային տրամադրություններից խուսափելու նպատակով միջոցառումներ ձեռնարկել տեղում բնակչության իրազեկման և բացատրական աշխատանքների իրականացման ուղղությամբ: Բնակչության իրազեկման համար անհրաժեշտության դեպքում ներգրավել ՀՀ ոստիկանության տարածքային և ՄՓՎ հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներին, կիրառելով տեխնիկական բոլոր հնարավոր միջոցները, խուճապի կանխումը ապահովելու համար, անհրաժեշտության դեպքում իրականացնելով շրջայցիկ ելքեր՝ բարձրախոսերի կիրառմամբ: Բնակավայրերում, համայնքների ղեկավարների հետ համատեղ բնակչությանն իրազեկել երկրաշարժի հետևանքով սողանքային և քարաթափման վտանգավոր տեղամասերում այդ պրոցեսների ակտիվացման դեպքում վարվելակերպի կանոնների վերաբերյալ:

«Հանրության հետ աշխատանքներում պետք է ներգրավենք նաև ՀՀ ԱԻՆ հոգեբանական ծառայության մեր աշխատակիցներին, մարդիկ պետք է լինեն տեղեկացված, զգան, որ իրենք մենակ չեն, զգան, որ ապահով են»,-եզրափակեց ԱԻ նախարար Ռոստոմյանը:

Նշենք, որ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ուժերի կողմից արձագանքման գործողություններ չեն իրականացվել, քանի որ տեղի ունեցած երկրաշարժերը թույլ են եղել և գործող պլաններով չեն նախատեսում որևէ փրկարարական արձագանքում, այլ նախատեսում են միայն պարբերաբար թարմացվող տեղեկատվության տրամադրում՝ բնակչությանը ժամանակին իրազեկման և խուճապի ու ստահոդ լուրերի կանխման նպատակով:

Լոռու մարզում ԱԻ նախարարն այցելեց նաև մարզային փրկարարական վարչություն և Վանաձորի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ծանոթանալու տեղի հագեցվածությանն ու արձագանքման հնարավորություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում