Սաուդյան Արաբիան ծրագրում է 9 մլրդ դոլար ծախսել երկրի արևելյան նահանգում՝ Ալ-Հուֆուֆ քաղաքից ոչ հեռու լողափնյա համալիրի ստեղծման վրա: Այս մասին հայտնում է Arabian Business կայքը: Ինչպես նշում է Սաուդյան Արաբիայի զբոսաշրջության և հնագիտության գլխավոր վարչությունը, անհրաժեշտ գումարի կեսը պատրաստ է ներդնել տեղի դևելոփերական ընկերությունը:
Նախագծի իրականացումը թույլ կտա ստեղծել 37.7 հազար աշխատատեղ:
Ինչպես սպասվում է՝ առաջին զբոսաշրջիկներին համալիրը կհյուրընկալի 2017-ի սկզբին: Տարածաշրջանի ղեկավարի խոսքով՝ օտարերկրացի հյուրերի համար հիմնական «մագնիսները» կդառնան եզակի բնական լանդշաֆտները՝ օազիսները և անապատները, ինչպես նաև հնագույն մշակութային հուշարձանները:
Վերջին շրջանում Սաուդյան Արաբիան ակտիվորեն զբաղվում է զբոսաշրջության զարգացմամբ և արդեն հայտարարել է զբոսաշրջային այցագրերի գրանցումը վերսկսելու մասին: 2010-ին այցագրերի տրամադրումը դադարեցվել էր ինչպես ճանապարհային, այնպես էլ հյուրանոցային ենթակառուցվածքի զարգացման բացակայության պատճառով:









































