Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուն սիրելի թիմի՝ «Նյուքասլ»-ից կրած պարտությունից հետո ինքնասպանություն է գործել:
BBC-ի փոխանցմամբ՝ Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի բնակիչ Ջոն Մաչարիան նետվել է 7-րդ հարկում գտնվող բնակարանի լուսամուտից:
«Նա լուսամուտից նետվել է անմիջապես այն բանից հետո, երբ իմացել է խաղի հաշիվը»,- հայտարարել է Նայրոբիի ոստիկանության զորքերի հրամանատար Բենսոն Քիբուին:
Հավելենք, որ Մաչարիան 28 տարեկան էր:



































