Արևմտյան լրատվամիջոցները հաղորդում են, որ Անջելինա Ջոլին վաղուց է հնարավորություն փնտրում Մեգան Մարքլի հետ հանդիպելու և ծանոթանալու համար։ Դեռևս դա նրան չի հաջողվել։ Ջոլիին դուր չի գալիս, որ Ամալ Քլունին արդեն վաղուց համարվում է Մեգանի մտերիմ ընկերուհիներից մեկը։ Անջելինան սակայն ընդհանուր ընկերներ չունի, ով նրան կներկայացներ Մեգանին, այդ պատճառով էլ դերասանուհին հանդիպման համար այլ տարբերակներ է փնտրում։

Նաև լուրեր են պտտվում, որ Ջոլին շատ է ցանկացել ներկա գտնվել թագավորական հարսանիքին, բայց դա նրան չի հաջողվել։ Հարկ է նշել, որ Ամալն ու Մեգանը ընկերացել են Մեգանի հարսանիքից շատ ավելի վաղուց։











































