«Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Բարսելոնա»-ն բանակցություններ են սկսել` Հոլանդիայի հավաքականի 30-ամյա հարձակվող Ռոբին վան Պերսիի տրանսֆերի շուրջ: Այդ մասին է հայտնում Sport-ը:
Նախօրեին հայտնի է դարձել, որ հարձակվողը դիմել է «կարմիր սատանաներ»-ի ղեկավարներին` այլ ակումբ տեղափոխության թույլտվություն ստանալու խնդրանքով: Նշվում է, որ «Յունայթեդ»-ը պատրաստ է հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից, եթե նրա տրանսֆերի դիմաց 45 մլն եվրո ստանա:
Կատալոնական ակումբն արդեն տեղեկացվել է պայմանի մասին և դադար է վերցրել: Ընթացիկ մրցաշրջանում վան Պերսին 11 հանդիպում է անցկացրել Անգլիայի առաջնության շրջանակներում, 7 գոլ խփել և գոլային 2 փոխանցում կատարել:











































