Դանիացի գիտնականների կողմից մշակված պատվաստանյութը ազդում է MC4R դեֆեկտային գենի վրա, որն ազդում է սովի մեծանիզմի վրա և հանդիպում է ճարպակալմամբ տառապող հիսուն մարդուց մեկի մոտ։
Կոպենհագենի համալսարանի գիտնակաները վաղուց էին միջոց փնտրում, որ թույլ կտար ազդել ճարպակալման չարաբաստիկ գենի վրա։ MC4R դեֆեկտային գենով մարդիկ ուտում և չեն կարողանում հագենալ։
«Այս ռեցեպտորը կարգավորում է մեր ախորժակը։ Եթե մենք մուտացիաներ չունենք, ապա երբ MC4R գենը ակտիվ վիճակում է գտնվում, այն ազդանշան է տալիս, որպեսզի դադարեցնենք ուտելը։ Եթե մուտացիա կա, ապա դադարի կոճակը բացակայում է»,– բացատրում են գիտնականները։

Գիտնականների մշակած լիրագլուտիդ դեղամիջոցը փորձերի ժամանակ օգնել է գենետիկ մուտացիա ունեցող երեխաներին։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ դեղի օրական 3 մգ չափաբաժինը բավական է, որպեսզի հորմոնը կրկին սկսի առողջ հագեցածություն առաջացնել։ Այս դեղամիջոցի սրսկումների շնորհիվ մասնակիցները միջինում 7 կիլոգրամ քաշ են գցել։
Լիրագլուտիդը կարող է այս յուրահատուկ գենի կողմից առաջ եկած ճարպակալման բուժման արդյունավետ միջոց լինել։









































