Ուկրաինական հարցը քննարկվել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդի մոսկովյան հանդիպումներում:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը մոսկովյան պաշտոնյաներին հիշեցրել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի եվրոպական ընտրությանը: Վաշինգտոնը կոչ է արել Մոսկվային իր ազդեցությունն ունենալ ուկրաինական խնդրի խաղաղ կագավորման վրա, իսկ ԱՄՀ-ին՝ օգնել վերականգնել երկրի տնտեսական վիճակը:
Նուլանդին ուղեկցել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով ավագ տնօրեն Սելեստա Վալլանդերը:
«Արդյունավետ երկկողմ հանդիպումների ժամանակ կողմերը քննարկել են տնտեսական հարաբերությունները, զինուժի վերահսկման ոլորտի խնդիրները, անվտանգության հարցերը և երկու երկրների քաղաքացիների միջև շփումները»,- հաղորդում են դեսպանատնից:









































