Ինչպես հաղորդում է BBC-ն՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման կասկածանքով գործ է հարուցվել Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Ալեքսիս Քոլերի նկատմամբ։
Ֆրանսիայի ֆինանսական դատախազությունը իտալա-շվեյցարական նավաշինական ընկերությունում (MSC) Քոլերի գործունեությունը ստուգելու մասին է հաղորդել: MSC-ը մի քանի պետական պայմանագիր է կնքել Քոլերի՝ Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնելու օրոք:
Հիմք ընդունելով Mediapart կայի ուսումնասիրությունը՝ Anticor հակակոռուպցիոն գործակալությունը Քոլլերի դեմ տվյալներ է հավաքել:
Ելիսեյան պալատում Քոլերի դեմ մեղադրանքները որակում են «միանգամայն անհիմն»:









































