Ամռանը Թուրքիայում տեղի ունեցած բողոքի ցույցերը խթանել են Twitter-ի օգտատերերի թվի կտրուկ աճը: 2 ամիս տևած համահանրապետական հուզումների ընթացքում այդ ծառայությունում գրանցումների թիվը 2 մլն-ից հասել է 10 մլն-ի: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Անթալիայում տեղի ունեցած համաժողովի ժամանակ Թուրքիայի տարածաշրջանային անվտանգության բաժինների ղեկավարները միաձայն խոստովանել են, որ ուժային կառույցները ևս պետք է իրենց «ուրույն տեղն ունենան» համացանցում:
Ստամբուլի Գեզի այգու շուրջ ծավալված իրադարձությունները, որոնք հակակառավարական ցույցերի վերածվեցին, հիմնականում կոորդինացվում էին Twitter-ի միջոցով: Այդ ցանցի միջոցով հաղորդագրություններ տարածելու մեխանիզմը շատ հարմար էր գործողությունների օպերատիվ համաձայնության և ակտուալ տեղեկություններ փոխանցելու համար:









































