Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն աջակցել է իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղան անցկացնելու գաղափարը՝ փոխզիջում գտնելու նպատակով: Այս մասին հաղորդվում է պետության ղեկավարի կայքում:
Կլոր սեղան անցկացնելու առաջարկով դեկտեմբերի 5-ին հանդես են եկել Ուկրաինայի երեք նախկին առաջնորդները՝ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման և Վիկտոր Յուշչենկոն:
Երեքշաբթի՝ դեկտեմբերի 10-ին, նախատեսված է Ուկրաինայի գործող և նախկին նախագահների հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն երկրի առաջ ծառացած կարևոր հարցերը:
Ավելի վաղ Կրավչուկը, Կուչման և Յուշչենկոն հանդես են եկել հայտարարությամբ, որում իրենց աջակցությունն են հայտնել եվրաինտեգրման կողմնակիցների բողոքի ակցիային:








































