Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Միխայիլովսկայա հրապարակ է ժամանել ՆԳՆ «Տիգր» և «Բերկուտ» հատուկ զորքերի շարասյունը:
Ինչպես հաղորդում է Interfax-ի ուկրաինական ծառայությունը, շարասյունը բաղկացած է 6 ավտոբուսից, 5 բեռնատար ավտոբուսից և շտապօգնության ավտոմեքենայից: Անձնակազմը գտնվում է ներսում:
Միևնույն ժամանակ Եվրոմայդանի համակարգողները ցուցարարներին սկսել են կոչ անել լքել Կիևի քաղաքային պետական վարչակազմի շենքը: Շենքը լքելու կոչեր են հնչել որոշ ժամանակ առաջ շենքի վրա գրոհ կազմակերպելու մասին տեղեկատվության հայտնվելուց հետո:
Vesti-ի թղթակցի տեղեկատվությամբ՝ շենքը արագորեն լքում են նաև Կիևի քաղաքապետարանի աշխատակիցները:










































