ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը Աֆղանստանից այցով մեկնում է Պակիստան, որտեղ պետք է բանակցություններ վարի վարչապետ Նավազ Շարիֆի հետ:
Ինչպես հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցչին, բանակցություններին կքննարկվեն երկու պետություններին սպառնացող ընդհանուր վտանգները:
Սա վերջին չորս տարիների ընթացքում Պենտագոնի ղեկավարի առաջին այցն է Իսլամաբադ:









































