Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Գևորգը հարևան մարմնավաճառից ծեծելով գումարներ է շորթել, ու պատժի կրումից ազատվել համաներմամբ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Գևորգ Գևորգյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ:

33-ամյա Գևորգ Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել շորթման ու տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու, ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով և 118 հոդվածով:

Տուժողը Գևորգի հարևանուհի Հերմինեն է, ով զբաղվում է մարմնավաճառությամբ:

Հերմինեն հաղորդում է տվել, թե հարևան Գևորգը, իմանալով, որ ինքը զբաղվում է մարմնավաճառությամբ, 2012 թվականի հոկտեմբերից սկսած՝ պարբերաբար իրեն սպառնացել է, թե խնդիրներ կառաջացնի, եթե ինքը նրան կանխիկ գումար չտա:

Ինքը վախեցել ու պարբերաբար Գևորգին տվել է 3-ից 5 հազար դրամ, լիցքավորման քարտեր, ոսկե մատանի:

2013 թվականի հունվարի 13-ի երեկոյան Գևորգը մտել է իր բնակարան, հայհոյել, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ծեծել է նաև այդ պահին իր տանը գտնվող ընկերուհուն:

Ընդհանուր իրավասության դատարանում Գևորգ Գևորգյանը շորթման մասով իրեն մեղավոր չի ճանաչել, իսկ ծեծի մասով մեղավոր է ճանաչել մասնակիորեն:

Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, որ Գևորգ Գևորգյանի արարքում բացակայում են շորթման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշները, և այդ մասով արդարացրել է Գևորգ Գևորգյանին:

ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով Գևորգ Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 100 հազար դրամ տուգանքի: Գևորգյանն անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել մեղադրողը և տուժող Հերմինեն:

Մեղադրողը պահանջել էր Գևորգյանին մեղավոր ճանաչել նաև շորթման մասով, նրան վերջնականապես դատապարտել 4 տարի ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի:

Տուժող Հերմինեի բողոքի պահանջը մեղադրողի բողոքին համահունչ էր: Հերմինեն պահանջում էր նաև, որ Գևորգից հօգուտ իրեն բռնագանձեն շորթված բոլոր գումարները:

Իր բողոքը հիմնավորելու համար Հերմինեն Կապանից Երևան էր բերել իր երկու դեռատի աղջիկներին, ովքեր գործով վկաներ էին:

Աղջիկները Երևան էին հասել վկայություն տալու, թե իրենց մոր՝ մարմնավաճառ լինելու հանգամանքով պայմանավորված՝ հարևան Գևորգը գումարներ էր շորթել նրանից:

Հերմինեն վերաքննիչ դատարանի հարցին ի պատասխան ասաց, թե իրեն զանգել են, կանչել, ինքը «դրսերն» է գնացել ու էնտեղից վերադարձել արդեն որոշակի գումարով, տանը «գործ» չի արել, շենքի բնակիչներին չի անհանգստացրել:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց մեղադրողի և տուժողի վերաքննիչ բողոքները՝ եզրակացնելով, որ գործով ապացուցված չէ ամբաստանյալի կողմից հարևան մարմնավաճառուհուց շորթում կատարելը:

Այդ առումով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը գնահատվեց հիմնավոր և թողնվեց անփոփոխ: Միաժամանակ վերաքննիչ դատարանը համաներում կիրառեց և Գևորգ Գևորգյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, որով նա 100 հազար դրամ տուգանքի էր դատապարտվել, քրեական գործի վարույթը կարճեց, Գևորգյանի նկատմամբ էլ քրեական հետապնդումը դադարեցրեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում