Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Բա որ մեկ էլ հարյուր տարի առաջվա պատմությունը կրկնվի…

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, ով միացել է «Դեմ եմ պարտադիր կենսաթոշակայինին» քաղաքացիական շարժմանը

– Լուսինե, միացել եք «Դեմ եմ պարտադիր կենսաթոշակայինին» քաղաքացիական շարժմանը: Մեր սելեկտիվ պայքարները չե՞ն ստացվում, գուցե պետք է ընդհանո՞ւր պայքար մղել համակարգային փոփոխության համար:

– Իրականում այս փոքրիկ հաղթանակները սկսում են մի քիչ էլ անիմաստ դառնալ, որովհետև մտավախություն ունեմ, որ դրվագված փոքրիկ հաղթանակները փորձում են ուրիշ ուժեր օգտագործել մեկը մյուսի դեմ պայքարում: Սկսում ես պայքարը, հարցեր բարձրացնում, զայրանում, մեկ էլ հանկարծ մի պահի այդ կասկածը սկսվում է հաստատվել, ու կանգ ես առնում: Եվ այս ամենը երևի թե հուշում է, որ պետք է դադարեցնել պայքարը, քանի որ եթե կա պայքար, պետք է լինի համախմբված համակարգի դեմ, այսինքն՝ ընդհանուր համակարգի դեմ, ոչ թե դրվագային: Օրինակ՝ ուղեվարձի 150 դրամը դարձրինք 100 դրամ, երկու ամիս հետո նորից կբարձրացնեն, կենսաթոշակայինի հինգ տոկոսի դեմ պայքարեցինք, երկու տարի հետո կդառնա տասը տոկոս: Մի խոսքով, ո՛չ կարողանում ես չմիանալ պայքարին, ո՛չ կարողանում ես չբարձրացնել խնդիրը, բայց բարձրացնելուց էլ հասկանում ես, որ անմիաստ է, քանի որ միևնույն է՝ դոփում ես նույն տեղում: Այդ իմաստով երևի թե պետք է համախմբվել, հասկանալ՝ որտեղից է գալիս խնդիրը և կոնկրետ բուն արմատի դեմ սկսել պայքարել, և ոչ թե՝ դրվագային: Այս հարցում միանշանակ ճիշտ եք:

– Ինչո՞ւ շոու-բիզնեսը, հանրային դեմքերը հենց այս տեսակ խնդիրների շուրջ են համախմբվում: Մենք նույնը տեսանք 100 դրամի ակցիաների ժամանակ: Մի մասը սա դիտարկում էր որպես PR ակցիա:

– Երբ մենք սկսեցինք 150 դրամի դեմ պայքարը, մենք ընդամենը մի քանի հոգի էինք, և մեզ ընդհանրապես չէր հետաքրքրում PR-ը: Օրինակ՝ Հայկ Մարությանին չկա այս երկրում մեկը, ով գոնե դեմքով չի ճանաչում, մենք արդեն հասցրել ենք այնքան ճանաչում և հարգանք ձեռք բերել մեծամասնության մոտ, դրա կարիքը չունենք, բնականաբար այդ ընթացքում մեզ նաև միացան PR նպատակներ հետապնդող մարդիկ: Չեմ կարող հոգուս մեղք անել և ասել, որ բոլորը PR-ի համար էին, բայց թեկուզ եթե PR-ի համար, միևնույն է՝ օգնեցին: Դրա համար չես կարողանա ասել, որ միանշանակ վատ էր:

– 100 դրամի դեպքում այդ պահին թեկուզ ժամանակավոր արդյունք գրանցվեց, ինչո՞ւ այս նույն մարդիկ չեն պայքարում ավելի մեծ խնդիրների համար:

– Ստացվել է այնպես, որ բոլորն ինչ-որ թելերով կապվածություն ունեն համակարգին: Իրականում բոլորս ունենք այդ կախվածությունը: Երգչուհին չի կարող գնալ աշխատել ուսուցչուհի կամ դառնալ գիտնական, սա է իր աշխատանքը, և դու տարիներ շարունակ սովոր ես այդպես պահել քո ընտանիքը կամ ինքդ քեզ: Այսինքն՝ բոլորս էլ ինչ-որ առումով կախված ենք և բոլորս էլ ինչ-որ առումով վտանգում ենք ինքներս մեր բարեկեցությունը, մեր ապագան, կարիերան: Այսինքն՝ դա այնքան լուրջ խնդիր է, որ այս ասպարեզի հատկապես շատ ներկայացուցիչներ, հասկանալով, որ առանձնապես օգուտ չի տալու, արդեն խուսափում են միանալ, որովհետև եթե օգուտ չի տալու և դրա հետ նաև կորցնելու ես, անիմաստ են համարում, և այդ առումով կարելի է նրանց հասկանալ:

– Այսինքն՝ պետք է լինել համակարգից ազատ և կախում չունենա՞լ:

– Մեծ հաշվով այդպես է, բայց եթե դու գիտես, որ կանխում չես ունենում, դու գիտես՝ քո հարազատը, բարեկամն ունեն կախում, և քո բարձրացրած ամեն ձայնդ վնասում է եղբորդ, հարևանիդ, հայրիկիդ, մայրիկիդ, նայած ով որտեղ է աշխատում: Այսինքն՝ խոսքի ազատությունը, ժողովրդավարությունն իրականում թվացյալ բաներ են, և այստեղ դրանք չեն աշխատում: Այստեղ կարելի է ընդամենը առանձնացնել մի քանի հոգու, որ շատ կոնկրետ են ձայն բարձրացնում, բայց նաև կան մարդիկ, ովքեր միանում են քեզ, ձայնը բարձրացնում են, բայց դու այդ ընթացքում կասկած ես ունենում, որ գուցե ինչ-որ այլ ուժերի կողմից ուղարկված են, և ընթացքում էլ ինչ-որ բան իրենց կողմը շրջելու համար է: Այսինքն՝ այնքան բարդ մեխանիզմ է այստեղ, որ չեմ հասկանում: Եվ դու չես իմանում՝ այդ ամենը քեզ ուր է տանելու:

– Իսկ կենսաթոշակների հետ կապված՝ կարծում եք քաղաքացուց հերթական գումար շորթելու նպատա՞կ է հետապնդում:

– Օրենքը բավականին հաջող օրենք է, եթե մենք ապրեինք որևէ նորմալ, կայուն երկրում և ստանայինք նորմալ աշխատավարձ, որը կբավարարեր նորմալ ապրելու համար, այդ դեպքում աշխատեցնել այս օրենքը հիանալի է, որովհետև դու գիտես, որ քո ծերությունն ապահոված է, բայց այստեղ խնդիրն այն էր, որ այնքան անսպասելի պարտադրվեց այդ օրենքը, որը ցանկալի երևույթ չէ, բայց մյուս կողմից հասկանալի է՝ գիտակցելով, որ դա շատ լավ բան է, միևնույն է, ոչ մեկը չէր գնա դրան, քանի որ մենք հազիվ տեղավորվում ենք աշխատած գումարի մեջ, ավելորդ գումար չկա տրամադրելու, բայց օրենքը ինքը վատը չէ, ուղղակի անհասկանալի է, թե ինչու հիմա: Եվ ինձ զայրացրեց այն հանգամանքը, երբ ԱԺ-ում քննարկվում է հարյուր տոկոսով ԱԺ-ում աշխատողների աշխատավարձը բարձրացնելու խնդիրը, ժողովրդի գրպանից էլի գումար են տանում: Մտածում ես, որ շատ արագ գումար է անհրաժեշտ: Ե՛վ չկա վստահություն, և՛ պետության կողմից կարդինալ քայլեր են պետք, որ աստիճանաբար վերականգնվի վստահությունը:

– Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի վեկտորի փոփոխություն է տեղի ունեցել, դեկտեմբերի 2-ին մեծ ակցիա էր, հնարավո՞ր է՝ Դուք էլ մասանակցեք այս ակցիաներին:

– Հիմա շատ բարդ շրջան է հատակապես երիտասարդության համար, մենք բոլորս դարձել ենք քաղաքագետ, քննարկում ենք, ամեն մեկս կարծիք ունենք, մեկը ցանկանում է ՄՄ-ին միանալ, մյուսը՝ ԵՄ-ին, մեկը համարում է, որ Իրանի գազն է ավելի ձեռնտու, մյուսը՝ Ռուսաստանի: Եվ մենք իրականում պետք է հասկանանք, որ դա մեր գործը չէ, բայց ամեն անգամ դու տեսնում ես, որ հերթական քայլը, որը արվում է, հերթական ռեֆորմը, որ իրականացվում է, հերթական համաձայնագիրը, որը ստորագրվում է, մեզ ավելի շատ քաշում է դեպի անդունդ: Ժողովուրդը ստիպված սկսում է այդ հարցերով զբաղվել: Լինելով պատմաբան, քիչ թե շատ տեղյակ լինելով ինչպես են այդ բոլոր պայմանագրերը կքնվել՝ վախենում եմ, որ զուտ ինտուիտիվ է պոռթկումը, և դուրս գալ պայքարելը նմանատիպ հարցերի համար՝ ես դեռ ինձ հասուն չեմ համարում, որովհետև դու երբեք չգիտես՝ ինչ կլինի: Բա որ մեկ էլ հարյուր տարի առաջվա պատմությունը կրկնվի…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում