«Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը մեղադրվում է Նեյմարի տրանսֆերային գործարքն իրականացնելու ժամանակ դրամական խոշոր չափի մեքենայություններ կատարելու մեջ:
«Կապտանռնագույններ»-ի նախագահը մեղադրվում է 40 մլն եվրո յուրացնելու մեջ: Ազգային դատական նիստում նրա դեմ մեղադրանք է ներկայացրել ակումբի ներկայացուցիչներից մեկը:
Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնա» է տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ: Իսպանական գրանդը շուրջ 57 մլն եվրո է վճարել բրազիլացու տրանսֆերի դիմաց:









































