Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 13–րդ տուրում «Ակտոբեն», որտեղ ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին 2:3 հաշվով զիջել է «Կայրաթին»:
Մեր հավաքականի ֆուտբոլիստն այս մրցավեճում դուբլի հեղինակ է դարձել: Ավելին, խաղավարտից 10 րոպե առաջ Պիզելին բախվել է հայտնի ռուս ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինի հետ, որը ելույթ է ունենում «Կայրաթում»:
Մեր ֆուտբոլիստը խաղային դրվագում հրել է Արշավինին: Վերջինս բավական կոպիտ է արձագանքել Պիզելիի գործողությանը:






































