Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսիի ծառայություններով:
Արգենտինացի մասնագետը վստահ է, որ հոլանդացի ֆուտբոլիստը կարող է զգալի հզորացնել իր թիմի հարձակման գիծը: Սակայն կատալոնական ակումբի ղեկավարները գիտակցում են, որ «կարմիր սատանաներ»-ի հետ հեշտ չի լինի բանակցություններ վարել: Անգլիական գրանդը չի հրաժարվի վան Պերսիի ծառայություններից, եթե նրա իրավունքների դիմաց չստանա նվազագույնը 45 մլն եվրո:
Հիշեցնենք` ավելի վաղ նշվում էր, որ «կապտանռնագույններ»-ը հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթի»-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոյի ծառայություններով:







































