Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Մանե Թանդիլյանը խստագույնս զգուշացրել է հարգալից վերաբերմունք դրսևորել քաղաքացիների նկատմամբ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հանձնարարել է հաշմանդամության խումբը վերականգնելու նպատակով անցկացնել անհրաժեշտ գործիքային հետազոտություն և ապա վերափորձաքննություն:

Թանդիլյանի հետ հանդիպմանը քաղաքացիները բարձրաձայնել են աշխատանքի տեղավորման, հաշմանդամության խումբը վերականգնելու, կենսաթոշակի վճարման, ինչպես նաև՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամակալությունը ստանձնելու խնդիրները։

Ֆեյսբուքյան իր էջում նախարար Թանդիլյանը աշխատանքի տեղավորման խնդրի հետ կապված նշել է, որ թափուր աշխատատեղերի առկայության վերաբերյալ տեղեկատվությանը քաղաքացին կարող է իրազեկվել միայն զբաղվածության համապատասխան կենտրոնում հաշվառվելու դեպքում, որից հետո հետևողական հսկողության արդյունքում հարկավոր է աջակցություն տրամադրել քաղաքացուն աշխատանքի տեղավորման հարցում:

Հաշմանդամության խումբը վերականգնելու նպատակով հանձնարարվել է անցկացնել անհրաժեշտ գործիքային հետազոտություն: «Եվ դրա արդյունքները սահմանված կարգով Բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն ներկայացնելուց հետո, իրականացնել վերափորձաքննություն և տալ համարժեք եզրակացություն։ Բացի այդ, հանձնարարել եմ խստագույնս զգուշացնել ԲՍՓ հանձնաժողովներին՝ քաղաքացիների նկատմամբ անվերապահորեն դրսևորել հարգալից վերաբերմունք՝ ապահովելով ծառայությունների պատշաճ մատուցումը: Ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ բացառելու քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորման ցանկացած դեպք»,-գրել է Թանդիլյանը:

Անդրադառնալով այն դեպքերին, երբ քաղաքացին տեղափոխվել և բնակություն է հաստատել ՀՀ սահմաններից դուրս, իսկ վերադառնալով՝ ունեցել է կենսաթոշակի վճարաչափի տարբերություն՝ նախարարն ասել է, որ իրավակիրառ պրակտիկայում նմանօրինակ խնդրահարույց օրենսդրական նորմերը կիրառելիս, անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես օրենսդրական, այնպես էլ մարդու հիմնարար ազատությունների և իրավունքի նորմը։ «Այդ իսկ պատճառով հանձնարարել եմ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով կենսաթոշակի իրավունքի ձեռքբերման, իրացման, իրավունքի դադարեցման և իրավունքի վերականգնման ժամանակ իրավունքի վերանայման նորմը պարզաբանելու նպատակով նախապատրաստել գրություն՝ ուղղված ՀՀ արդարադատության նախարարությանը: Ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների արդյունքում կենսաթոշակի իրավունքը իրացնելիս մարդու իրավունքների խախտմանը հանգեցնող դեպքերի վերաբերյալ համապատասխան վերլուծական տեղեկատվություն հայցելու նպատակով նախապատրաստել գրություն՝ ուղղված մարդու իրավունքի պաշտպանին»,-ասել է նախարարը:

Իսկ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամակալությունը ստանձնելու խնդրի առնչությամբ, հաշվի առնելով սոցիալական ծանր պայմանները, որում բնակվում է քաղաքացին իր թոռնիկների հետ միասին, հանձնարարել է հնարավորության սահմաններում առաջնահերթության կարգով աջակցել քաղաքացուն աշխատանքի տեղավորման հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում