Քլոե Քարդաշյանը, որ ապրիլին մայրացավ, ծննդաբերությունից հետո շատ արագ վերադարձել է իր հին կազմվածքին։ 33-ամյա գեղեցկուհին Instagram-ի իր բաժանորդներին արդեն համարձակորեն ցույց է տալիս իր տափակ փորն ու ձգված մարմինը։

Հայտնի Քարդաշյան քույրերից մեկը՝ Քլոեն, ապրիլի 12-ին իր սիրեցյալին՝ Տրիստան Թոմփսոնին դուստր նվիրեց՝ Թրուին։ Ծննդաբերությունից հետո մի քիչ կազդուրվելով՝ նա անմիջապես մարզասրահ է շտապել։ Քլոեն այն իր կյանքի մի մասն է համարում և խոստովանում է, որ նախքան հղիությունը շաբաթական 5-6 օր մարզվել է, և դստեր ծնունդից հետո էլ մտադիր է նույն կերպ շարունակել։
Հետևորդներն իրենց հիացմունքն են արտահայտել Քլոեին, ով հասցնում է ժամանակ հատկացնել թե՛ վեց շաբաթական դստերը, թե՛ հետևել իր կազմվածքին։









































